Հյուսիսային Օսիայի ՃՈ-ն սկսել է ռուս-վրացական սահմանին մնացած մեքենաների տարհանումը, գրում է Mash Gor Telegram ալիքը։

Նշվում է, որ Վերին Լարսի անցակետում մնացած մեքենաները քարշակներով տեղափոխվում են։ Մինչ օրս տարհանվել է 80 մեքենա։

Մեքենան տիրոջը կամ նրա ներկայացուցչին կվերադարձվի միայն փաստաթղթերով եւ լիազորագրով։    

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի Դաշնությունում զորահավաքի մասին հայտարարությունից անմիջապես հետո Ռուսաստանի սահմանների անցակետերում հերթեր են գոյացել։ Մեծ հերթեր են գոյացել ռուս-վրացական սահմանին, որտեղ մարդիկ 4-5 օր հերթ են կանգնել՝ առանց սննդի ու ջրի։ Հոկտեմբերի 3-ին բլոգեր Նիկոլայ Լեւշչիցը հայտնել է, որ սահմանին խցանման հարցը լուծվել է, մեքենաներն ազատ տեղաշարժվում են։ Հերթեր են գոյացել նաեւ ռուս-ղազախական սահմանի անցակետերում։