Արցախում առաջնահերթ պետք է լուծել անվտանգության, տնտեսական զարգացման եւ սուբյեկտության հարցը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5–ին, լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Ռուբեն Վարդանյանը, որը Արցախի նախագահի կողմից առաջարկ է ստացել զբաղեցնել Արցախի պետնախարարի պաշտոնը։

«Պետք է միասին հասկանանք՝ ինչպես ենք այս խնդիրները լուծելու»,– ասաց Ռուբեն Վարդանյանը՝ չշտապելով ասել, թե ինչ սցենար կա այդ խնդիրները լուծելու համար։

«Պոպուլիստական բաներ չեմ ուզում ասել, մի քիչ սպասեք»,– նշեց Ռուբեն Վարդանյանը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 4–ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը:

Գործարար Ռուբեն Վարդանյանն էլ ֆեյսբուքյան գրառում էր արել, որում նշել էր, որ պատրաստ է ընդունել Արցախի պետնախարարի պաշտոնն ստանձնելու առաջարկը, եթե իրենց կողմից առաջարկվելիք մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ունենան:

Մանրամասները՝ տեսանյութում։