Այս պահի տվյալները խոսում են այն մասին, որ այս տարի ունենալու ենք շատ բարձր ներդրումների հոսք դեպի Հայաստան: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Երեւանում անցկացվող Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Արդեն տեսնում եք, որ հազարավոր ընկերություններ են բացվում: Հայաստանում առաջին հերթին միջավայրն է գրավում: Հայաստանում ամենալավ բիզնես միջավայրն է: Ամենատարբեր ինդեքսներով մենք ունենք ամենակայուն բիզնես միջավայրը, ամենադեմոկրատական հասարակարգը, ամենացածր կոռուպցիան եւ այլն: բոլոր այս գործոնների համադրությունը հայաստանը դարձնում է գրավիչ երկիր ապրելու եւ աշխատելու համար»,-ասաց Քերոբյանը: