Գոհունակությամբ փաստում եմ, որ ռուս-հայկական առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցությունը վերջին ամիսներին սրընթաց աճ է ցուցադրում։ Զգալի է ավանդ է ներդնում ինտեգրացիոն պոտենցիալի համատեղ իրագործումը ԵԱՏՄ-ի շրջանակում։ Այս մասին նշվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ «EXPO-RUSSIA ARMENIA – 2022» Միջազգային 9-րդ արդյունաբերական ցուցահանդեսի եւ երեւանյան 7-րդ բիզնես-համաժողովի մասնակիցներին հասցեագրված ուղերձում։

Ուղերձում, որն ընթերցել է Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, նաեւ նշվել է. «Խորհրդանշական է, որ «EXPO-RUSSIA ARMENIA – 2022» Միջազգային 9-րդ արդյունաբերական ցուցահանդեսը եւ երեւանյան 7-րդ բիզնես-համաժողովը տեղի են ունենում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տարեթվին։ Ձեր գործնական հավաքն օրգանապես լրացնում է երկկողմ գործնական կոոպերացման խթանմանն ուղղված ջանքերը։ Համոզված եմ, որ միջոցառումը կնպաստի նոր հեռանկարային նախագծերի գործարկմանը՝ ի բարօրություն Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների»։

Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ պատահական չէ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները միշտ շատ տպավորիչ են եղել եւ վերջին ժամանակներս աննախադեպ դինամիկա են ցուցադրում։