Եվրախորհրդարանում Շվեդիայից պատգամավոր Աբիր աս-Սահլանին կտրել է իր մազերը՝ ի պաշտպանություն Իրանում 22-ամյա Մահսա Ամինիի մահվան հետ կապված հակակառավարական ցույցերի, հայտնում է Reuters-ը։

Պատգամավորն այս քայլն արել է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում խորհրդարանում ելույթ ունենալիս: «Քանի դեռ Իրանը ազատ չէ, մեր զայրույթն ավելի ուժեղ կլինի, քան կեղեքիչների զայրույթը։ Քանի դեռ իրանցի կանայք ազատ չեն դարձել, մենք կաջակցենք միմյանց»,- ասել է նա։ Այնուհետեւ քաղաքական գործիչը վերցրել է մկրատը եւ «Ջին, ջիան, ազադի» (քրդերենից թարգմանաբար՝ «Կին, կյանք, ազատություն») բառերով կտրել պոչ կապած մազերը։