Ադրբեջանական գերությունից երեկ՝ հոկտեմբերի 4-ին, հայրենադարձված զինծառայողներից 10-ն այս պահին ՔԿ ԶՔԳՎ-ում հարցաքննվում են՝ վկայի կարգավիճակով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։

Թադեւոսյանն ասաց, որ հայրենադարձված զինծառայողներից 7-ը ստացիոնար բուժում են ստանում, դեռեւս չեն հարցաքննվել, քննիչներն առաջիկայում կայցելեն նրանց՝ հարցաքննելու նպատակով։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին հայրենիք են վերադարձել ադրբեջանական գերության մեջ գտնվող 17 հայ զինծառայող, որոնք գերեվարվել են սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով։ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել էր 17 զինծառայողի գերեվարումը, որոնց էլ վերադարձրել է, սակայն ըստ իրավապաշտպանների՝ գերիների թիվն ավելի մեծ է։