Ռուս զինվորականները «Իսկանդերի» հարվածով օդանավարան են ոչնչացրել, որտեղ «Բայրաքթար» ՏԲ2 ԱԹՍ-ներ են գտնվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։

«Նիկոլաեւի շրջանում Վոզնեսենսկի ռազմական օդանավակայանի ուղղությամբ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի բարձր ճշգրտության հարվածը ոչնչացրել է օդանավարանը, որտեղ «Բայրաքտար» ՏԲ2 անօդաչու թռչող սարքեր են գտնվել»,-ասել է նա։