Ես տարակուսանք եմ ապրել, երբ կարդացի Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հոդվածը: Այս մասին հոկտեմբերի 5-ին, կառավարության ժամին, Ազգային ժողովի նիստում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հերքելով լուրերն այն մասին, որ բացի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունից, Հայաստանի և Ադրբեջանը նաև բանավոր պայմանավորվածություններ են եղել:

Նրա կարծիքով, Օսկանյանի ամբողջ հոդվածը հիմնված է ենթադրությունների ու վարկածների վրա. «Եթե այդպիսի պայմանավորվածություններ չկա, ստացվում է, որ այդ ամբողջ թեզը, վերլուծությունը անիմաստ բառերի միացություն է: Մենք բազմիցս ասել ենք, որ այդպիսի պայմանավորվածություններ չկան: Այլ բան, քան գրված, ստորագրված, հրպարակված պայմանավորվածություններն են, չկան»,- ասաց ԱԳՆ ղեկավարը։

Նա այդ խոսակցություններն անվանել է ադրբեջանական նարատիվ. «Դրանք տարածողները Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի տեղիք են տալիս։ Նրանք օրինականացնում են նրա հավակնություններն ու պահանջները»,- ասաց նախարարը։

Այդ կապակցությամբ նա Օսկանյանին խորհուրդ է տվել հետագայում ձեռնպահ մնալ նման հայտարարություններից։