Միլիոնավոր բրիտանացիներ չեն կարող իրենց թույլ տալ առաջին անհրաժեշտության ապրանքներ, ինչպիսիք են ատամի մածուկը եւ դաշտանի համար ապրանքները, գրում է Independent-ը։

Շամպունը եւ լվացքի միջոցները նույնպես անհասանելի ապրանքների թվում են բրիտանացիների համար, որոնք պայքարում են էներգիայի բարձր վարձավճարների եւ սննդի գների բարձրացման դեմ, պարզել է The Hygiene Bank բարեգործական կազմակերպության ուսումնասիրությունը:

Անցյալ ամիս կառավարությունը փորձել է մեղմել թգազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումների հարվածը։

Ճգնաժամն ամենաշատը հարվածել է աղքատներին, քանի որ նրանք իրենց եկամուտից ավելի շատ են ծախսում էներգիայի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների վրա։

Զեկույցում The Hygiene Bank-ն ասում է, որ Մեծ Բրիտանիայում 3,150,000 չափահաս (կամ բնակչության 6 տոկոսը) կարիքի մեջ է: Հաշմանդամները եւս տուժում են։ Նրանց 21 տոկոսն ասել է, որ չի կարողանում հոգալ առաջին անհրաժեշտության ապրանքների ծախսերը:

Տուժածների մոտ 13 տոկոսը ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից է: 11 տոկոսը 18-34 տարեկան է, եւս 11 տոկոսը պատկանում է ազգային փոքրամասնություններին, իսկ մեծահասակների 5 տոկոսը, որոնք ասել են, որ չունեն հիգիենայի միջոցներ, աշխատում են: