ՌԴ պաշտպանության նախարարությունը ժամանակին չի մտցրել կարգավորող դաշտում մասնակի մոբիլիզացիային ոչ ենթակա քաղաքացիների կատեգորիաների մասին հայտարարված տեղեկատվությունը, ուստի այժմ նրանք պետք է ճշգրտումներ կատարեն, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ի սկզբանե ՊՆ-ն զեկուցել էր, որ մեր քաղաքացիների մի շարք կատեգորիաներ զորահավաքի ենթակա չեն, եւ նրանք ցուցակագրվել են, բայց համապատասխան փոփոխությունները կարգավորող դաշտում ժամանակին չեն կատարել, եւ ուստի ՊՆ-ի եւ կառավարության ներկայացրած որոշման նախագիծը թողարկվել է այն ձեւով, որ ի սկզբանե հաշվի չի առել հենց ՊՆ-ի դիրքորոշումը, եւ ստիպված ենք համապատասխան ճշգրտումներ կատարել այս փաստաթղթում»,- ասել է Պուտինը «Տարվա ուսուցիչ» համառուսաստանյան մրցույթի դափնեկիրների եւ եզրափակիչ փուլի մասնակիցների հետ հանդիպմանը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով սեպտեմբերի 21-ից Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել։