Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում մի շարք համաձայնագրեր են ստորագրվել ռազմական եւ անվտանգության ոլորտներում, գրում է Asharq Al-Awsat-ը։

Հանցին ուղեկցող բարձրաստիճան աղբյուրն ասել է, որ Իսրայելը լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, քանի որ այն Իրանի հարեւանությամբ գտնվող կարեւոր իսլամական երկիր է եւ, ինչպես Իսրայելը, բախվում է «Թեհրանի ռեժիմի առաջնորդների բազմաթիվ թշնամական ծրագրերի»: 

Նրա խոսքով՝ Իսրայելն ու Ադրբեջանը «պետք է համակարգեն իրենց գործողությունները, որպեսզի միասին հակազդեն այդ սխեմաներին»։ Նա նշել է, որ հանդիպումները ցույց են տվել, որ երկու կողմերն էլ կիսում են նույն տեսլականը տարածաշրջանային բազմաթիվ խնդիրների շուրջ։