Կորոնավիրուսի համավարակի ցնցումները եւ Ուկրաինայում պատերազմը նշանակում են, որ քիչ հավանական է, որ աշխարհը մինչեւ 2030 թվականը կհասնի ծայրաստիճան աղքատությանը վերջ դնելու վաղեմի նպատակին, ասվում է Համաշխարհային բանկի նոր զեկույցում:

Համավարակը պատմական շրջադարձ դարձավ աղքատության տասնամյակների կրճատումից հետո, երբ 2020 թվականին ծայրաստիճան աղքատության մեջ հայտնվեց 71 միլիոն մարդ:

Սա նշանակում է, որ 719 միլիոն մարդ կամ աշխարհի բնակչության մոտ 9,3 տոկոսն ապրում է օրական ընդամենը 2,15 դոլարով, իսկ շարունակվող պատերազմը, Չինաստանում ավելի դանդաղ աճը եւ պարենամթերքի ու էներգիայի բարձր գները սպառնում են հետագայում դադարեցնել աղքատությունը նվազեցնելու ջանքերը, ասվում է հաղորդագրության մեջ։ 

Մոտ 574 միլիոն մարդ  կամ աշխարհի բնակչության մոտ 7 տոկոսը մինչեւ 2030 թվականը դեռ գոյություն կունենա եկամուտների նույն մակարդակով, հիմնականում՝ Աֆրիկայում: 

«Ծայրաստիճան աղքատության նվազեցման առաջընթացը, ըստ էության, կանգ է առել համաշխարհային տնտեսական աճի հետ մեկտեղ»,-ասել է Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալպասը։

Համաշխարհային բանկն ասում է, որ երկրները պետք է ուժեղացնեն համագործակցությունը, խուսափեն զանգվածային սուբսիդիաներից, կենտրոնանան երկարաժամկետ աճի վրա եւ ձեռնարկեն միջոցներ, ինչպիսիք են գույքի եւ ածխածնի հարկերը, որոնք կարող են օգնել բարձրացնել եկամուտները՝ չվնասելով ամենաաղքատներին: