Անկարայում Շվեդիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ շվեդական պետական հեռուստատեսությամբ նախագահ Թայիփ Էրդողանի հասցեին «վիրավորական արտահայտությունների» համար, հայտնում է Anadolu-ն։

Դեսպան Ստաֆան Հերստրյոմին ասել են, որ Էրդողանի եւ Թուրքիայի նկատմամբ «անսանձ եւ տգեղ արտահայտություններն ու կերպարները» անընդունելի են։

Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը, պատասխանելով երգիծական հեռուստաշոուի դրվագին Անկարայի արձագանքի մասին հարցին, լրագրողներին ասել է. « Կարծում եմ, որ Թուրքիայի համար կարեւորն, իհարկե, այն է, որ մենք կատարում ենք համաձայնագիրը, համապատասխան միջոցներ են նախաձեռնել ինչպես Շվեդիան, այնպես էլ Ֆինլանդիան:

Նշենք, որ Թուրքիան պայմաններ է դրել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի առջեւ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու նրանց հայտերը հաստատելու համար։