Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն հիվանդանոց է ընկել այն բանից հետո, երբ վատ է զգացել հրեաների Քավության օրվա կապակցությամբ աղոթքի ժամանակ, հայտնում է Reuters-ը։

«Նախկին վարչապետ Նեթանյահուն վատ է զգացել սինագոգում աղոթքի ժամանակ։ Նրան տեղում մի շարք անալիզներ են արել, որոնք նորմալ են եղել, եւ այժմ նա իրեն լավ է զգում»,- ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ։

Նեթանյահուն հետագա հետազոտություն կանցնի հիվանդանոցում՝ «ցանկացած կասկած փարատելու համար»։

Իսրայելի նախկին վարչապետը նոյեմբերի 1-ին կայանալիք համընդհանուր ընտրությունների նախաշեմին գլխավորում է աջակողմյան եւ ծայրահեղ կրոնական կուսակցությունների դաշինքը: Նա խոստացել է վերադառնալ՝ չնայած կոռուպցիայի մեղադրանքներին, որը նա հերքում է: