Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ (18.7կմ) հատվածում ասֆալտապատումն ավարտվել է։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ այս պահին ընթանում են ճանապարհի կահավորման՝ անվտանգության տարրերի տեղադրման աշխատանքներ։

Մինչև ընթացիկ տարվա վերջ Թալին-Լանջիկ հատվածի վերակառուցումը կավարտվի։