«Ամանաթ» կուսակցությունը (նախկինում՝ Nur Otan) նախագահի պաշտոնում առաջադրել է Քասիմ-Ժոմարտ Տոկաեւի թեկնածությունը, փոխանցում է Tengrinews.kz-ն։

«Այսօր մենք միասին սկսել ենք հաջողակ հանրապետության կառուցումը։ Կարեւոր է, որ մենք արդեն առաջնորդ ունենք, ում հետ կիրականացնենք մեր բոլոր ծրագրերը եւ չենք շեղվի ընտրած ճանապարհից։ Մեր ժողովրդի համար ամենադժվար ժամանակաշրջանում ամբողջ պատասխանատվությունը ստանձնած առաջնորդը պահպանեց պետականությունը՝ թույլ չտալով երկրին սուզվել քաոսի մեջ։ Ուստի այսօր «Ամանաթ» կուսակցության խնդիրն ու մեր պատմական պատասխանատվությունն է համախմբել բոլոր ղազախստանցիներին նախագահի առաջադեմ բարեփոխումների շուրջ։ Ես առաջարկում եմ մեր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի թեկնածությունը։ Համագումարի պատվիրակները, կարծում եմ, միաձայն կաջակցեն ինձ»,- «Ամանաթ» կուսակցության արտահերթ XXIV համագումարին ասել է խորհրդարանի Մաժիլիսի խոսնակ, «Ամանաթ» կուսակցության նախագահ Երլան Կոշանովը։