Հինգշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները դանդաղ աճում են այն ​​բանից հետո, երբ ՕՊԵԿ+-ը որոշում ընդունեց կրճատել արդյունահանումն օրական 2 մլն բարելով, վկայում են աճուրդների տվյալները:

Brent նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.07 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 93.44 դոլար, WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը՝ 0.02 տոկոսով՝ մինչեւ 87.79 դոլար։

Հինգշաբթի առավոտյան նավթի գինը շարունակում է աճել, թեեւ այժմ աննշան է, այն բանից հետո, երբ մեկ օր առաջ ՕՊԵԿ+-ը որոշեց նոյեմբերից նվազեցնել «սեւ ոսկու» արդյունահանումն օրական միանգամից 2 միլիոն բարելով։