Նուբարաշեն վարչական շրջանի 6-րդ փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել է 41-ամյա կնոջ դի։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

ՔԿ-ից նշեցին, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները։

Այս դեպքի առնչությամբ ավելի վաղ shamshyan.com-ը գրել էր, որ կնոջը սպանել են, որի անունը Աստղիկ է։

Բժշկի եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան դանակի մի քանի հարվածի հետքեր։ Ոստիկաններն ու քննիչներն պարզել են ենթադրյալ սպանություն կատարողի ինքնությունը եւ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ նրան եւ հանցագործություն գործիք դանակը հայտնաբերելու ոււղությամբ։