Մոնպելիեի Փաստաբանների միությունը  հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացվող ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասված է.

«Իրավիճակը Հայաստանում օր օրի վատթարանում է:

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակում ձեռնարկեց Հայաստանի ինքնիշխան տարածքի ուղղությամբ՝ խախտելով նրա տարածքային ամբողջականությունը։

Մոնպելիեի փաստաբանների միությունը խիստ անհանգստացած է ՄԱԿ-ի կողմից 1923 թվականից ի վեր ճանաչված սահմանները փոփոխելու այս փորձերից: Այս հարձակումները միջազգային իրավունքի խախտում են:

Մոնպելիեի փաստաբանների միությունը՝ լինելով հայ ժողովրդի կողքին և Հայաստանի փաստաբանների պալատի հետ կապված լինելով համագործակցության պայմանագրով, հաստատում է իր լիակատար համերաշխությունը հայ ժողովրդի, նրա փաստաբանների, նրա դատավորների և ողջ իրավաբանական համայնքի հետ, ովքեր աշխատում են այս երկրում արդարադատության հաստատման համար: Մի երկիր, որը մշտապես ցեղասպանությունների և ագրեսիաների զոհ է դառնում:

Մոնպելիեի փաստաբանների միությունն իր վրդովմունքն է հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»։