Նորվեգիան խորապես մտահոգված է ադրբեջանցի զինվորների կողմից անզեն հայ գերիների մահապատժի մասին հաղորդումներով եւ տեսանյութերով, իր Twitter-ում նշել է Վրաստանում և Հայաստանում Նորվեգիայի դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը։

«Նորվեգիան խորապես մտահոգված է ադրբեջանցի զինվորների կողմից անզեն հայ գերիների մահապատժի մասին հաղորդումներով եւ տեսանյութերով: Պետք է լիարժեք եւ անաչառ քննություն իրականացվի, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է նա։