Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը լրագրողներին ասել է, որ երկրների ղեկավարները Եվրոպական քաղաքական ընկերակցության (ԵՔԸ) գագաթաժողովում, որը տեղի կունենա Պրահայում հոկտեմբերի 6-ին, ազդանշան կուղարկեն Ռուսաստանին նոր աշխարհակարգի որոնման մասին՝ առանց նրա։ Այս մասին տեղեկացրել է  Reuters գործակալությունը։

«Այս հանդիպումը կորոնի նոր աշխարհակարգ՝ առանց Ռուսաստանի»,- ասել է նա։

ԵՔԸ-ի առաջին հանդիպման ժամանակ սպասվում է 44 պետությունների, այդ թվում՝ Եվրամիության 27 անդամների, ինչպես նաեւ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, չճանաչված Կոսովոյի, Մոլդովայի, Սերբիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի ղեկավարների մասնակցությունը։