Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի կայքին։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Պրահայում է Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Ֆիալայի հրավերով՝ մասնակցելու համար Եվրոպական քաղաքական ընկերակցության ղեկավարների գագաթաժողովին։ Սկսվել է նախագահ Իլհամ Ալիեւի  հանդիպումը Շառլ Միշելի հետ»,- նշվել է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ այսօր Պրահայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քառակողմ հանդիպումը Շառլ Միշելի եւ Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահների հետ։ Հայտարարվել է նաեւ Թուրքիայի նախագահի հետ Փաշինյանի հանդիպման մասին։