Եվրամիությունը համաձայնեցրել է հակառուսական պատժամիջոցների ութերորդ փաթեթը, նախատեսվել են ճյուղային եւ անհատական սահմանափակումներ։ Այս մասին նշվել է Եվրոպական հանձնաժողովի հայտարարությունում։

Բրյուսելը կսահմանի օրենսդրական բազա ռուսական նավթի գնի սահմանաչափի վերաբերյալ՝ դեկտեմբերից ծովով դրա առաքման համար, եւ նավթամթերքների համար՝ 2023թ. փետրվարից։

Բացի այդ, արգելվել է խորհրդատվական, իրավաբանական, ինժինիրինգային եւ ՏՏ-ծառայությունների ցուցաբերումը ռուսական ընկերություններին։

Ընդլայնվել է նաեւ պողպատի արտադրանքի, տեխնիկայի, քիմիկատների, պլաստիկի եւ ծխախոտի ներմուծման արգելիչ միջոցների ցուցակը։