ԱՄՆ գործարար Իլոն Մասկն իր Թվիթերում ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմին, որը մինչ այդ քննադատել էր խաղաղ կարգավորման Մասկի պլանը, բացատրել է, թե ինչու նա իրավացի չէ, եւ նշել է, որ Ուկրաինայի որոշ արեւելյան շրջաններ, որոնք ռուս բնակչություն ունեն, նախընտրում են Ռուսաստանը։

«Եթե դուք կարծում եք, որ ժողովրդի կամքը նշանակություն ունի, մենք պետք է ցանկացած կոնֆլիկտային շրջանում աջակցենք նրանց կամքին, ովքեր այնտեղ ապրում են։ Ուկրաինայի մեծ մասը միանշանակ ցանկանում է լինել Ուկրաինայի մաս, բայց որոշ արեւելյան շրջաններ ռուս բնակչության մեծամասնություն ունեն եւ նախընտրում են Ռուսաստանը»,- գրել է Մասկը։