Կան գյուղացիներ, որոնք մշակելով մեկ հա հողամաս, կարծում են, որ ստեղծում են բավարար արժեք, որ իրենց ընտանիքները լավ ապրեն. Ես ունեմ շատ գյուղում ապրող ընկերներ, որոնք  թողել են գյուղատնտեսությունը, զբաղվում են այլ գործունեությամբ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց է՝կոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Դիտարկմանը, թե հիմա ինքը խրախուսում է թողնե՞լ գյուղատնտեսությունը, նախարարն արձագանքեց. «Եթե դուք ունեք փոքր հողակտոր, դուք չեք կարող ստեղծել այնքան արդյունք, որը բավարար է, որ ձեր ընտանիքը լավ ապրիԼ Հետեւաբար, դուք կամ պետք է մեծացնես քո հողատարածքները, կամ պետք է զբաղվես այլ գործունեությամբ, որով կստեղծես մեծ արդյունքը: Գիտեք, որ Կառավարությունն աշխատում է խոշորացնել գյուղատնտեսությունը միայն այն նպատակով, որ գյուղատնտեսությամբ զբաղողները կարողանան ունենալ լավ եկամուտ: Եթե դու ունես փոքր հողակտոր, ակներևաբար, ինչ էլ անես, չես կարողանա ստանալ այնքան եկամուտ՝ ընտանիքդ պատշաճ կերպով պահելու համար, դա ինքնախաբեություն է: Ես ունեմ շատ ընկերներ՝ գյուղում ապրող, ովքեր թողել են գյուղատնտեսությունը և զբաղվում են այլ գործունեությամբ»:

Քերոբյանը նշել է գուցե կոշտ է հնչում, բայց մարդիկ պետք է հասկանան, որ պետությունը պարտավոր չի սուբսիդավորել գյուղացուն այնքան, որ ապահովի իր համար բավարար չափով եկամուտ: