Ուկրաինայի Զինված ուժերը Խերսոնի ուղղությամբ ՆԱՏՕ-ի երկրներից մատակարարված շատ մեծ քանակությամբ տեխնիկա են օգտագործում, սակայն գրոհը հաջողվում է զսպել, հայտնել է շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը, փոխանցում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը։

Նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը մեծ քանակությամբ տեխնիկա, «ինչ-որ թուրքական ավտոմեքենաներ, ինչ-որ տանկեր ունեն»։ Տեղական վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ դրանք թվով գերազանցում են մարդկանց։