Իրանի առաջին փոխնախագահ Մոհամեդ Մոհբերը Կասպից տնտեսական ֆորումին առաջարկել է ընդհանուր տնտեսական գոտի, ինչպես նաեւ կանաչ մաքսային միջանցք ստեղծել Կասպից ծովի տարածաշրջանում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Իրանը հանդես է գալիս հարեւան երկրների, հատկապես մերձկասպյան երկրների հետ համապարփակ համագործակցության զարգացման օգտին... Կասպից ծովի երկրների պետությունների եւ մասնավոր հատվածների ամենամեծ ներուժն օգտագործելու համար մենք առաջարկում ենք ընդհանուր տնտեսական գոտի, ինչպես նաեւ կանաչ մաքսային միջանցք ստեղծել Կասպից տարածաշրջանում»,- ասել է Մոհբերը։