ԱՄՆ-ում 22 տարեկանում մահացել է աշխարհի ամենածեր շունը, գրել է LADBible-ը։ Կենդանին նշանավոր էր նրանով, որ կենդանության օրոք արդեն հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում։

Փեբլս անունով շունը հինգ ամիս հետո կլիներ 23 տարեկան։ Նրա տերերն ասել են, որ թոյ-ֆոքստերիերը մահացել է իր մահով Հարավային Կարոլինայի տանը։

«Նա վայելում էր կյանքը քանթրի երաժշտություն լսելով։ Մենք երես էինք տալիս նրան եւ սիրում էինք»,- նշված է հայտարարությունում։

Բացի այդ, շունը, ինչպես նշել են նրա տերերը, պարզապես կենդանի չէր իրենց համար, այլ ընտանիքի լիիրավ անդամ։

«Չկար մեկը, որ չսիրեր Փեբլսին»,- ավելացրել են նրանք։

Դեռ կենդանության օրոք թոյ-ֆոքստերիերը երկրպագուների բանակ էր հավաքել, որոնք հիմա վշտակցում են կենդանու տերերին։ Մարդիկ իրենց ցավակցություններն են հայտնել եւ Փեբլսի ընտանիքին մաղթել են ուժ ու կորով։