ՀԱՊԿ-ն առանցքային դեր է խաղում տարածաշրջանային կայունության ապահովման գործում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հիշեցրել է, որ վաղը՝ հոկտեմբերի 7-ին, կազմակերպությունը նշում է հիմնադրման 20-ամյակը։ 

Ըստ Զախարովայի՝ 2002 թվականի այս օրը որոշում է կայացվել ՀԱՊԿ-ի կարգավիճակ տրամադրել միջազգային տարածաշրջանային կազմակերպությանը։ «Համեմատաբար կարճ ժամանակահատվածում կազմակերպությունն անցել է արժանի ճանապարհ: Համատեղ ջանքերով ստեղծվել է անվտանգության խնդիրներով զբաղվող արդյունավետ կառույց։ ՀԱՊԿ-ն նաեւ առանցքային դեր է խաղում իր պատասխանատվության գոտում տարածաշրջանային կայունությանն աջակցելու գործում»,-ասել է նա։

Զախարովան ընդգծել է, որ այս տարվա հունվարին Ղազախստանում խաղաղապահ գործողությանը մասնակցելը ռազմաքաղաքական կառույցի հասունության վառ հաստատումն էր։