Ռուսաստանը համապարփակ աջակցություն է ցուցաբերում իր դաշնակից պետություններին հարաբերությունների կարգավորման հարցում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեր համապարփակ առաջարկները փոխանցվել են  Բաքվին եւ Երեւանին, ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խավաեւը սեպտեմբերին այցեր է կատարել տարածաշրջան՝ այդ թեմայով խորհրդակցությունների համար։ Ոմանք փորձում են ինչ-որ կերպ կասկածի տակ դնել մեր դերը կամ մեզ մեղադրել անգործության մեջ։ Մենք զբաղվում ենք գործով եւ կոնկրետ արդյունքներ գրանցում։ Մենք ինչ-որ գովազդային գործունեությամբ չենք զբաղվում եւ կենտրոնացած ենք արդյունքների վրա: Հաշվի առնելով խաղաղության պայմանագրի թեմայի բարձր զգայունությունը՝ տեղին չէ հրապարակայնորեն մեկնաբանել ընթացող բանակցությունների մանրամասները»,-ասել է Զախարովան։