ՌԴ ԱԳՆ-ն վերահասցեավորել է Երեւանին Միութենական պետություն մտնելը ստիպելու մասին հրապարակման հարցը։

Սա այն հարցն է, որը պետք է մեկնաբանեն հայ պաշտոնյաները։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սա իրենց հարցն է։ Կարող են հաստատել կամ հերքել այս տեղեկությունը։ Եթե ​​դա պաշտոնական հայտարարություն լիներ, մենք կմեկնաբանեինք։ Բայց, կներեք, աղբյուրների հղումները մեր իրավասության մեջ չեն գտնվում»,-ասել է Զախարովան։