Մոսկվան կոչ է անում Բաքվին եւ Երեւանին վերադարձնել պահվող անձանց «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կցանկանայի ընդգծել, որ Ռուսաստանին դուր չեն գալիս ինչ-որ աշխարհաքաղաքական եւ այլ խաղեր այս բնույթի հումանիտար խնդիրների շուրջ։ Մոսկվան հետեւողականորեն կոչ է անում Բաքվին եւ Երեւանին վերջնականապես փակել այս հարցը՝ վերադարձնել ձերբակալվածներին «բոլորը բոլորի դիմաց» բանաձեւով, ասել է Զախարովան։

Նա նաեւ նշել է, որ 2020-ի աշնանը զինված դիմակայության ավարտից հետո Ռուսաստանի անմիջական աջակցությամբ վերադարձվել է ընդհանուր 147 պահվող անձ, 128-ը՝ հայկական, 19-ը՝ ադրբեջանական կողմին։