Ռուսաստանը դեմ է աշխարհաքաղաքական ինտրիգներին, որոնք կարող են հանգեցնել վտանգավոր իրավիճակի։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ՌԴ-ն վերաբերվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարին՝ Բրյուսելի միջնորդությամբ։

«Ռուսաստանը հասկանում է, որ աշխարհաքաղաքականությունը խաղի, խուսավարելու որոշակի տարրեր է պարունակում։ Բայց մենք միշտ պատրաստ ենք աջակցել այն ջանքերին, որոնք տանում են ընկալելի արդյունքների։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին արեւմտյան մոտեցումներին, ապա, ըստ իս, դրանք այնքան էլ հավասարակշռված չեն։ Իսկ որոշ արեւմտյան միջնորդների առհասարակ հնարավոր չէ խաղաղության միջնորդ անվանել»,- նշել է նա։