Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Նախագահի թեկնածուի աջակցության ժողովրդական կոալիցիայի ֆորումի ժամանակ ասել է, որ համաձայն է դառնալ Ղազախստանի նախագահի թեկնածու Ժողովրդական կոալիցիայից, հաղորդում է TengriNews-ը։

Ղազախստանի ներկայիս նախագահը հայտարարել է, որ նոյեմբերի 20-ին երկրում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան։

«Ինձ համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն է մասնակցել նախագահական ընտրություններին որպես ձեր բոլորի կողմից առաջադրված միասնական թեկնածու։

Շնորհակալություն բոլորիդ վստահության համար։ Շատ կարեւոր է, որպեսզի կոալիցիայում առաջատար քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ եւ շարժումներ ներառվեն»,- ասել է Տոկաեւը։

Նա հավելեց, որ այդպես կոալիցիան ընդգրկում է սոցիալական բոլոր շերտերը։

Նախագահի խոսքով՝ Ղազախստանում ընտրությունները կանցկացվեն բաց։ Առաջիկայում նա պատրաստ կլինի ներկայացնելու իր նախընտրական հարթակը։