Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին երկրից դուրս էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության հատուկ ռեժիմ է սահմանել, հայտնում է կառավարական անվտանգության կենտրոնը։

Նա հրամանագիր է ստորագրել, որով Բրավո նախազգուշացման երկրորդ մակարդակ է մտցվում Լեհաստանի սահմաններից դուրս գտնվող լեհական էներգետիկ ենթակառուցվածքների համար:

Նշվում է, որ նման հատուկ ռեժիմն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 6-ից եւ գործելու է մինչեւ նոյեմբերի 30-ը։

Լեհաստանում գործում է հակաահաբեկչական գործողությունների մասին օրենք, որը նախատեսում է սպառնալիքի չորս մակարդակներից մեկի՝ Ալֆա, Բրավո, Չարլի եւ Դելտա ներդրում։