Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով A Haber-ին։

Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում։

Թուրքիայի նախագահը ծրագրում է առանձին հանդիպումներ անցկացնել Փաշինյանի եւ Ալիեւի հետ։