Ինձ համար մեկ է, ինձ պետք է, որ Հայաստանի սահմանից այն կողմ, որը ՀԱՊԿ-ի անդամ է, այլ երկրի զինվոր չանցնի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վտանգավոր չէ, որ Հայաստանն ավելի շատ Արևմուտքի գործիչների միջոցով է բանակցում Ադրբեջանի հետ, և արդյոք դա չի առաջացնի Ռուսաստանի խանդը:

«ՒԻնձ համար մեկ է՝ դա խանդի հողի վրա է, պայմանավորվածությունների հիման վրա է: Ես հռետորական հարց ունեմ. Ենթադրենք ինչ-որ երևակայական հակառակորդ հատել է ՌԴ սահմանը և դրա պատճառով Սոչին դատարկվել է: Դուք պտկերացնո՞ւմ եք այդ իրավիճակը: Ինձ համար մեր երկրի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունն է կարևոր:

Մենք պետք է ստիպենք, որ ՀԱՊԿ-ը աշխատի, եթե այդ մեխանիզմը չի աշխատի, ապա  բնական է, որ մենք գնում ենք այն մեխանիզմներով, որոնք հիմա անում ենք: Մենք բերեցինք այն բանին, որ հայտարարություն արվի, քաղաքական գնահատական հնչի: Հիմա սպասում ենք առնվազն այդ քաղաքական գնահատականին: Բայց միաժամանակ, մեզ համար դա բավարար չէ, մենք մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար չենք սպասելու, որ մի կողմից մի բան լինի, որովհետև չունենք այդ սպասելու ոչ ժամանակը, ոչ տարածքը, ոչ էլ հնարավորությունները: Ինչքան սպասեցինք՝ հերիք է»: