Հոկտեմբերի 6-ին, ժամը 12:17-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 27-րդ կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Վ․ Բ․ (ծնված 1998 թ.) և «VAZ 2103» (վարորդ՝ Բ․ Հ․, ծնված 1961 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «VAZ 21-03» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, այնուհետև «VAZ 21-03» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդ Բ. Հ․-ի և ուղևոր Ն․ Գ․-ի (ծնված 1969 թ.) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Է․ Կ․-ն (ծնված 2005 թ.) տեղափոխվել են Գավառի ԲԿ: