Հոկտեմբերի 6-ին, ժամը 14։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում մեկհարկանի բնակելի տան տանիքում հրդեհ է բռնկվել։

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։