Ռուսաստանն ու Թուրքիան ռուսական գազի մատակարարումների համար վճարումների մի մասը ռուբլու են վերածել, լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Միանշանակ կարող եմ մեկնաբանել, որ մեր որոշ հաշվարկներ ռուբլու են վերածվել»,- ասել է նա։

Ընդ որում, Նովակը չի պատասխանել հարցին՝ արդյո՞ք Թուրքիան Ռուսաստանից գազի գնի զեղչ է խնդրում՝ դա  գնորդների եւ սպառողների միջեւ կոմերցիոն պատմություն անվանելով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 16-ին հանդիպել էր իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում, որի ընթացքում հայտարարել էր Անկարայի կողմից ռուսական գազի մատակարարումների 25 տոկոսը ռուբլով վճարելու համաձայնության մասին։