Թուրքիան Իսրայելում իր նոր դեսպան է նշանակել Սաքիր Օզքան Թորունլարին այն բանից հետո, երբ երկրներն անցյալ ամիս որոշեցին վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները, հաղորդում է Middle East Eye-ը։

Բազմամյա փորձ ունեցող պրոֆեսիոնալ դիվանագետ Թորունլարը 2010-2013 թթ Թուրքիայի գլխավոր հյուպատոսն էր Երուսաղեմում։

Աղբյուրներն Անկարայում Իսրայելից առարկություններ չեն ակնկալում, քանի որ Թորունլարի քաղաքական գործիչ չէ եւ մեծ փորձ ունի հանրային ծառայության ոլորտում:

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը 2013-ին Թորունլարին պարգեւատրել էր Երուսաղեմի աստղի շքանշանով՝ պաղեստինա-թուրքական հարաբերություններում ունեցած ավանդի համար։ Թորունլարը նարի դեսպան էր Պաղեստինում այն ​​բանից հետո, երբ Անկարան որոշեց նույն տարում այն որպես պետություն դիտարկել:

Իսրայելն արդեն Իրիտ Լիլիանին Անկարայում իր հաջորդ դեսպան է նշանակել։