Իրանի եւ Ռուսաստանի միջեւ գազի եւ նավթի մատակարարման սվոփային համաձայնագիրը Իրանը կվերածի տարածաշրջանային էներգետիկ կենտրոնի։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին, գրում է Mehr-ը։

Նա հայտարարել է Գազպրոմի հետ համատեղ ներդրումների մասին։

Նա ասել է, որ Մոսկվան եւ Թեհրանը համագործակցում են Հյուսիսային Պարս, Քիշ եւ Հարավային Պարս հանքավայրերի յուրացման հարցում՝ հավելելով, որ «փոխըմբռնման հուշագրեր են  ստորագրել Պակիստան եւ Օման գազի արտահանման, ինչպես նաեւ դեպի Պակիստան եւ Օման արտահանման խողովակաշարի կառուցման վերաբերյալ»։