Եվրոպական էներգետիկ քաղաքականությունը չպետք է թելադրվի Գերմանիայի կողմից։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, հայտնում է Reuters-ը։

«Այսօր մենք հաճախ ենք խոսում գերմանական եսասիրության մասին․․․Մենք հստակ տեսնում ենք, որ չի կարող այնպես լինել, որ Եվրամիության էներգետիկ քաղաքականությունը թելադրվի Գերմանիայի կողմից»,-ասել  է Մորավեցկին։