ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարծում են, որ ուկրաինական կառավարությունը թույլ է տվել օգոստոսին Մոսկվայի մերձակայքում ականապատ մեքենայի պայթյունը, որի հետեւանքով սպանվել է ռուս հայտնի քաղաքագետի դուստր Դարիա Դուգինան, գրում է New York Times-ը:

Ըստ Times-ի՝ ԱՄՆ-ն չի մասնակցել Դուգինայի սպանությանը եւ նախապես չի իմացել այդ մասին։  

29-ամյա Դուգինան մահացել է օգոստոսի 20-ին, երբ նրա Toyota Land Cruiser մեքենան պայթել է։

Սպանությունից հետո Ուկրաինան հերքել է իր առնչությունը, իսկ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը սպանությանը ներգրավվածության մեջ մեղադրել է Ուկրաինայի հատուկ ծառայություններին։   

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Times-ի հրապարակումը դրական է նրանով, որ ԱՄՆ հետախուզությունը համաձայնել է Ռուսաստանի հետ, թե ով է կանգնած սպանության հետեւում:

The New York Times-ը հայտնել է, որ որոշ ամերիկացի պաշտոնյաներ կասկածում են, որ Դուգինայի հայրն է եղել սպանության իրական թիրախը: