Գերմանիայի կառավարությունը սպասում է, որ Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը հաջորդ տարի ռեցեսիայի մեջ կընկնի՝ կրճատվելով 0,4 տոկոսով, քանի որ էներգետիկ ճգնաժամը, գների աճը եւ մատակարարումների խափանումներն իրենցը կանեն, հաղորդում է Reuters-ը:

Կառավարությունը նվազեցրել է 2022 թվականի աճի իր կանխատեսումը մինչեւ 1,4 տոկոս՝ ապրիլի 2,2 տոկոս կանխատեսումից։ Նախկինում այն 2023 թվականի համար 2,5 տոկոս աճ էր կանխատեսել։

Կառավարությունը նաեւ ակնկալում է, որ գնաճը կմնա բարձր միանիշ՝ 7,9 տոկոսի մակարդակում այս տարի եւ 8 տոկոսի մակարդակում՝ 2023 թվականին, ասել է աղբյուրը։

Սպասվում է, որ էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը թվերը հաջորդ շաբաթ կհրապարակի: