Մեծ Բրիտանիան այս ձմռանը կարող է էլեկտրաէներգիայի անջատումների բախվել, եթե չկարողանա էլեկտրաէներգիա ներկրել Եվրոպայից եւ բավարար գազ մատակարարել գազով աշխատող իր էլեկտրակայանների համար, զգուշացրել է բրիտանական Ազգային էներգահամակարգը (National Grid):

Եվրոպայում գազի պակասը, ինչպես նաեւ մի քանի ֆրանսիականա ատոմային էլեկտրակայանների տեխնիկական սպասարկման հետ կապված խնդիրները մեծացրել են այն ռիսկը, որը ՄԲ-ն չի կարողանա ապահովել իրեն անհրաժեշտ գազը կամ ներմուծել էլեկտրաէներգիա, որը սովորաբար ստանում է այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ֆրանսիան, Բելգիան եւ Նիդեռլանդները։  

«Մայրցամաքային Եվրոպայում գազի մատակարարման պակասի հնարավորությունը կարող է մի շարք անուղղակի հետեւանքներ ունենալ Մեծ Բրիտանիայի համար՝ ստեղծելով ռիսկեր՝ կապված մայրցամաքային Եվրոպայից գազ ներկրելու՝ Մեծ Բրիտանիայի ունակության հետ»,-ասվում է National Grid-ի հաղորդագրության մեջ։