Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լուսանկար է հրապարակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցություններից։ «Հանուն Կովկասում կայուն խաղաղության»,- մակագրել է նա լուսանկարը։

Հիշեցնենք, որ բանակցությունները կայացել են Պրահայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթաժողովի շրջանակներում, որը նախաձեռնել է Մակրոնը։