Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն քառակողմ հանդիպումն ավարտվել է

Պրահայում ավարտվել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի ու Ֆրանսիայի նախագահների և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի առանձնազրույցը։

Մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

Սա Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումն էր շաբաթներ առաջ Հայաստանի վրա իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ՝ առաջխաղացման գնալով Ջերմուկում և Սյունիքում։

Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: