Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա քայլերը քննարկել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը:

Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային գործընթացների շուրջ: