Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիները ենթարկվում են խոշտանգումների եւ նվաստացումների։ Նոր տեսանյութում ցուցադրվում են սառնասիրտ մահապատիժներ։ Սրանք ռազմական հանցագործություններ են։ Այդ մասին Twitter-ում գրել է կոնգրեսական Ադամ Շիֆը։

«ԱՄՆ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին: Եվ բոլոր հայ ռազմագերիները պետք է ապահով տուն վերադարձվեն։ Անհապաղ»,- ասել է նա։